Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքից մի թեկնածու դեռ գրավը չի մուծել

Մարտ 22,2012 22:29

Սյունիքի մարզի երկու` թիվ 37 եւ թիվ 38 ընտրատարածքներում առաջադրվել է 11 թեկնածու: Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու են առաջադրվել 6 հոգի, իսկ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում 5 թեկնածու է առաջադրվել:

Թիվ 37-ում առաջադրվել են հետեւյալ թեկնածուները. ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանը, անկուսակցական Սամվել Հարությունյանը, անկուսակցական Վարազդատ Վարդազարյանը, որը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչն է, անկուսակցական Թաթուլ Հակոբյանը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատու, անկուսակցական Մալիկ Թելունցը եւ անկուսակցական, Սիսիանի ՋՕԸ-ի փոխտնօրեն Արտակ Սիսակյանը:

Կապանի ու Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքներում առաջադրվել են ՀՀԿ ներկայացուցիչ, Աժ պատգամավոր Վահե Հակոբյանը, ՀՅԴ-ից` Աժ պատգամավոր Գագիկ Գեւորգյանը, ինքաառաջադրվել են ՀԱԿ անդամ Դավիթ Մաթեւոսյանը եւ միակ կին ներկայացուցիչ, անկուսակցական Նարինե Մովսիսյանը, որը Հայաստանի ագրարային համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն է եւ անկուսակցական, «Կապմատ» ՍՊԸ տնօրեն Հայկ Բարսամյանը: Հայկ Բարսամյանը չի ներկայացրել 1 մլն դրամի գրավի մուծման մասին անդորագիր եւ նրան 48 ժամ ժամանակ է տրվել այն ներկայացնելու համար:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031