Լրահոս
Օրվա լրահոսը

Պլովդիվում Մելքումյանն ու Հովհաննիսյանն առաջատարների մեջ են

Մարտ 23,2012 13:41

Պլովդիվում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց 13-րդ անհատական առաջնությունը

Խաղացված երկու տուրերում մեր հանրապետությունից միայն երկու հոգի՝ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն են հաղթանակներ տոնել եւ գտնվում են մրցաշարային աղյուսակը գլխավորող 40 շախմատիստների շարքում: Ընդ որում՝ Մելքումյանը սպիտակներով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Բենիձեին, իսկ Հովհաննիսյանը սեւ խաղաքարերով պարտության է մատնել իսրայելցի Էյլոն Նակարին: Մեկական միավոր վաստակել են նաեւ օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը:

Մեր մյուս շախմատիստներից Սերգեյ Մովսիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Հովհաննես Գաբուզյանը (Հովհաննեսը վիճակահանության քմահաճույքով մեկնարկային երկու պարտիաներում էլ հանդիպել է իր թիմակիցների հետ) բաժանել են միավորը եւ միայն Արման Փաշիկյանն ու երիտասարդ եւ անփորձ Վլադիմիր Պողոսյանն են անհաջողության մատնվել:

Երկու տուրից հետո հայաստանցի շախմատիստները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետեւյալ հերթականությամբ:

9. Հրանտ Մելքումյան՝ 2,0 միավոր

23. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2,0

50. Զավեն Անդրիասյան՝ 1,5

80. Սերգեյ Մովսիսյան՝ 1,5

84. Սամվել Տեր-Սահակյան՝ 1,5

104. Գաբրիել Սարգսյան՝ 1,5

117. Տիգրան Լ. Պետրոսյան՝ 1,5

131. Արման Փաշիկյան՝ 1,0

184. Հովհաննես Գաբուզյան՝ 1,0

214. Վլադիմիր Հակոբյան՝ 1,0

318. Վլադիմիր Պողոսյան՝ 0

Բուլղարիայում հանդես են գալիս եւս երկու հայ գրոսմայստերներ, որոնք ներկայացնում են Ռուսաստանը: Արթուր Գաբրիելյանը 2,0 միավորով առաջատարների ցուցակում է, իսկ Սերգեյ Գրիգորյանցը 1,5 միավորով 121-րդն է:

Երեկ երրորդ տուրում մեր տղաները կազմել էին հետեւյալ զույգերը:

Ռոբերտ Հովհաննիսյան-Էտյեն Բակրո (Ֆրանսիա)

Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)-Հրանտ Մելքումյան

Սերգեյ Մովսիսյան-Վասիլիոս Կոտրոնիուս (Հունաստան)

Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան)-Սամվել Տեր-Սահակյան

Մարիուս Մանոլաշ (Ռումինիա)-Գաբրիել Սարգսյան

Տիգրան Լ. Պետրոսյան- Մաթեյ Սեբենիկ (Սլովենիա)

Բոսկո Տամիկ (Բոսնիա եւ Հերցեգովինա)- Զավեն Անդրիասյան

Պավել Սիմասեկ (Չեխիա)-Վլադիմիր Հակոբյան

Արման Փաշիկյան-Օգուլքան Կանմազալպ (Թուրքիա)

Հովհաննես Գաբուզյան-Վլադիմիր Պոտկին (Ռուսաստան)

Վլադիմիր Պողոսյան-Միոդրագ Պերունովիչ (Սերբիա):

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031