
«Ժառանգության » պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ շարունակեց. «Չորրորդ գումարման խորհրդարանը ևս մեկ անգամ հաստատեց, որ նման գործելաոճով երկրում ոչինչ չենք փոխելու: Առանց փոխվելու հավատալ հնարավոր չէ: Այս խորհրդարանում «Ժառանգության» շնորհիվ ձևավորվեց և կայացավ ինստիտուցիոնալ ընդդիմությունը: Ժառանգությունը խորհրդարանում ընդդիմության համար բարձր նշաձող դրեց»:
Ստեփան Սաֆարյանը ևս թերահավատություն հայտնեց իշխանությունների՝ հավատալով փոխելու կոչերի վերաբերյալ. «Փոփոխություններ կատարելու թե´ ժամանակ, թե´ հնարավորություն նրանք ունեցել են, բայց դա չեն արել: Կյանքը ապացուցել է, որ փոփոխությունները չես բերում օտարալեզու դպրոցների, արտակարգ դրության մասին օրենքներով»: Դառնալով «Ժառանգության» գործելաոճին՝ պարոն Սաֆարյանը հայտարարեց. «Ժառանգությունը խորհրդարան բերեց այն պատգամավորի կերպարը, որը չունի «ախռանա», մեքենա, հանգստյան օր, քաղաքացին նրան կարող է զանգահարել վաղ առավոտյան, ուշ գիշերին»:
Պարոն Սաֆարյանը պատասխանեց նաև Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հնչեցրած այն դժգոհությանը, թե ինքը տեղյակ չի եղել, որ նույն ընտրատարածքում իր հետ առաջադրվելու է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը և այդ մասին միայն ԿԸՀ-ում է իմացել: Ս. Սաֆարյանը նշեց. «Եթե Նիկոլը չի իմացել այդ մասին, դա չի նշանակում, որ կուսակցությունն էլ առաջադրման մասին տեղյակ չի եղել: Ես այստեղ տողատակում շատ վատ բաներ եմ տեսնում, ինչը վատ է հենց ընդդիմության համար»: Ս. Սաֆարյանը վստահեցրեց, որ իրենք առաջիկա խորհրդարանական ընտրութուններին չեն պայքարելու որևէ քաղաքական ուժի դեմ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































