Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի ազգային հավաքականի հանդիպումների հաշիվները գուշակելու է Պաուլոն՝ աշխարհի վերջին առաջնությունում մեծ ճանաչման արժանացած ութոտնուկ Պաուլի եղբայրը:
Կենդանին ներկայումս գտնվում է Պորտուի «Sea Life» օվկիանարիումում, որին Օբերհաուզենի ակվարիումից բերել են մինչեւ այս տարվա վերջ՝ մասնակցելու «Պաուլոմանիա» բեմադրություն-ներկայացմանը: Օվկիանարիումի աշխատակիցներն ասում են, որ Պաուլոն իր նշանավոր «ծովային գուշակ» եղբորից պակաս տաղանդ չունի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: