Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայների «պլան» կա

Ապրիլ 04,2012 11:00

Հետաքրքիր տեսարանի ականատես եղավ «Առավոտի»թղթակիցը:   Տավուշի մարզի բնակչին  զանգահարեց Երեւանի բեզնես կառույցներից մեկի անվտանգության ծառայությունում աշխատող նրա որդին: Այդ «օբյեկտի» տերը  Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներից է: Երիտասարդը ծնողին ասաց, որ իրենից աշխատավայրում 15 «ձայն են ուզել», այլապես սպառնալով աշխատանքից ազատել: «Ձայները» ՀՀԿ-ի համար են: Երիտասարդը ծնողին հայտնեց, որ պետք են  15 հոգու անձնագրային տվյալները:

«Չեմ կարող, առանց փողի ձայն չեմ տալու, ահագին պարտքեր ունեմ»,-առարկեց երիտասարդի ծնողը, ով գործազուրկ է: Երիտասարդի, բիզնես կառույցի եւ նրա ղեկավարի անունները չեմ նշում՝ մտավախություն ունենալով, որ դրա համար  կարիքավոր ընտանիքի տղային  կազատեն աշխատանքից: Իսկ այդ աշխատանքում  նա  դժվարությամբ է տեղավորվել եւ Հայաստանի չափանիշներով  «նորմալ» աշխատավարձ է ստանում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել