Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ թեկնածուները խնդիրներ են ունենում նախընտրական շտաբների համար տարածքներ վարձելու հարցում

Ապրիլ 06,2012 18:08

Ապրիլի 6-ին թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային Կոնգրեսի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ավետ Պողոսյանը հանդիպել է դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդներ Անդրեա Մոկանուին`Ռումինիա եւ Դիանե Տեցինիին` Կանադա: Հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական զարգացումներին առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում Ավետ Պողոսյանը դիտորդներին տեղեկացրել է ընտրացուցակներում առկա մեծ թվով անճշտությունների մասին, մասնավորապես, այն մասին, որ կոնկրետ թիվ 6 ընտրատարածքին առնչվող ընտրացուցակները ավելացվել են 4000 ընտրողով, եւ որ ընտրացուցակներում ընդգրկվել են գոյություն չունեցող հասցեներ:

Ավետ Պողոսյանը նաեւ տեղեկացրել է դիտորդներին, որ Հայ ազգային Կոնգրեսի կողմից առաջադրված թեկնածուները խնդիրներ են ունենում նախընտրական շտաբների համար տարածքներ վարձելու հարցում, մասնավորապես, տարածքների տերերը ենթարկվելով ինչ-ինչ ճնշումների` վերջին պահին հետ են կանգնում նախնական պայմանավորվածություններից, եւ հրաժարվում են տարածք տրամադրել ընդդիմությանը:

Պատգամավորի թեկնածուն առաջարկել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին քվեարկության օրը տարբեր տեղամասերով շրջելու փոխարեն, մեկական դիտորդներ թողնել մեկ տեղամասում, ովքեր այնտեղ կգտնվեն տեղամասի բացման պահից սկսված մինչեւ ձայների հաշվարկի ավարտը:

 

Ավետ Պողոսյանի նախընտրական շտաբի մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30