Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊԼՀ ռեկտոր. «Հայերեն լեզվով դրան ասում են մուտիլովկաներ» (Ձայնագրություն)

Ապրիլ 12,2012 18:22

Այն բանից հետո, երբ այսօր ՀՀ ԿԳ նախարարությունը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրված խախտումները դարձրեց հրապարակային, սկսեցին լուրեր պտտվել, թե Լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը օրվա ընթացքում իր մոտ է կանչում բուհում ղեկավար պաշտոններ զբաղեցնող տարբեր անձանց և նրանց հետ փորձում հետին թվով փոփոխություններ մտցնել տարբեր փաստաթղթերում: Aravot.am-ը Ս. Զոլյանից հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո°ւմ են այս տեղեկությունները: Մեզ հետ զրույցում պարոն Զոլյանն ասաց. «Ասողը ստախոս է, ես հերքում եմ այդ տեղեկությունները»: Ռեկտորը հայտարարեց, թե որ նախարարությունն է, որ փոխել է ակտը՝ «ինչոր նոր բաներ մտցրել, ինչը չկար նախագծում»:

 

Հետաքրքրվեցինք՝ եթե նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, այդ դեպքում ի°նչը կարող էր նման խոսակցությունների առիթ դառնալ: Պարոն Զոլյանը պատասխանեց. «Հայերեն լեզվով դրան ասում են մուտիլովկաներ, մուտիլովչիկներն էլ հայտնի են՝ ովքեր են»:

Aravot.am-ի հետ զրույցում ԵՊԼՀ ռեկտորը հայտարարեց, որ ցանկանում է վերջ տալ այս ամենին և հավելեց. «Ես ողջունում եմ պարոն Աշոտյանի մտադրությունը գնալ դատարան և զերծ մնալ հայտարարություններից: Դատարանը թող որոշի՝ մեզնից ով է ճիշտ այս առումով»: Ս. Զոլյանը նաև նշեց. «Ես ունեմ երկու պայման. երկուսս էլ այլևս հայտարարություններով հանդես չենք գալիս, և եթե դատաքննության ընթացքում պարզվի՝ մեզնից ով  է պարոն Աշոտյանի լեզվով ասած իրավական առումով ապիկարը, նա թող այլևս որևէ ղեկավար պաշտոն չզբաղեցնի»:

Հիշեցնենք, որ ԵՊԼՀ ռեկտորը այսօր հանդես է եկել համահունչ հայտարարությամբ:

VOICE096

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30