Լրահոս
Օրվա լրահոսը

Գուգարաց թեմի առաջնորդ. «Վանաձորցիները ադրբեջանական բոլոր ֆիլմերին ծանոթ են»

Ապրիլ 14,2012 11:27

Վանաձորցիները ադրբեջանական բոլոր ֆիլմերին ծանոթ են Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի ջարդերով, դեռ ավելին` ծանոթ են նաև նրանց «մշակութասիրությանը», Նախիջևանի հռչակավոր վանքերի  ու եկեղեցիների քանդմանն ու 10.000 և  ավելի  խաչքարերի ոչնչացման վանդալիզմին.  ականատես եղանք…

Այդ ո՞ր Ադրբեջանի մասին է խոսքը, որ մեր ժողովուրդը չգիտի և ուզում եք ծանոթացնել:

Ադրբեջանի նախագահը մեզ դեռ երեկ ֆաշիստ էր անվանում, իսկ այսօր ադրբեջանական ֆիլմերի փառատոն են ուզում անցկացնել: Ո՞րն է  տրամաբանությունը…

Թող այդ ֆիլմերը դիտեն այն ազգերը, ովքեր չեն ճանաչում ադրբեջանցիներին:

Ի վերջո, անշուշտ, պետք է հարևանների հետ բարի դրացիական հարաբերություններ ունենանք, բայց մի մոռացեք, որ ամեն օր սահմանամերձ շրջաններից մահվան լուրեր ենք ստանում:

Գուգարաց թեմի առաջնորդ  Տ. Սեպուհ եպս. Չուլջյան

 Հարցազրույցը տրվել է «Ֆորտունա» հեռուստաընկերությանը 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30