Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջապես Այնթապն էլ նախագահի երես տեսավ

Ապրիլ 14,2012 12:23

   Այնթապցիների հավաստմամբ, 1989 թ-ից ի վեր ոչ մի նախագահ ու վարչապետ չի այցելել Այնթապ, թեեւ այն Արարատի մարզի ամենամեծ գյուղական համայնքներից է: «Առավոտը» բազմիցս է անդրադարձել տարիներ ի վեր համայնքում կուտակված խնդիրներին: Գյուղը չունի անգամ մանկապարտեզ եւ երեխաները դեռեւս գնում են հարեւան համայքների մանկապարտեզներ: Սակայն, մի քանի ամիս անց շահագործման կհանձնվի գյուղի մանկապարտեզի նորակառույց շենքը, որի շինաշխատանքները մի քանի ամիս առաջ են սկսվել:

Հենց այդ կիսակառույցի մոտ էլ տեղի ունեցավ ՀՀ նախագահի առաջին հանդիպումը բնակիչների հետ: Երկար սպասված հանդիպմանը այնթապցիները լավ էին նախապատրաստվել, զուռնա-դհոլով, աղ ու հացով, համերգային մասով: Իր ելույթում Սերժ Սարգսյանը մասնավորապես ասաց.«Մեր նպատակը գյուղում հարմարավետ պայմաններ ստեղծելն է ապրելու եւ աշխատելու համար: Տարբերությունը քաղաքի հետ պետք է չնչին լինի, աստիճանաբար վերանա: Ես կարծում եմ, սիրելի այնթապցիներ, որ ձեզ համար որևեւէ հարց կամ ուրեէ խնդիր գոյություն չունի մեր վարած արտաքին քաղաքականության հանդեպ: Եթե կունենաք հարցեր,ես կմոտենամ` ձեր հարցերը կուղղեք: Ինչ վվերաբերում է ներքին խնդիրներին, ապա այստեղ էլ ամեն ինչ պարզ է, բայց անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ մեզ չի հաջողվել անել այն, ինչ մենք էինք ցանկանում, բայց մի բան ակնհայտ է` մենք ջանք ենք գործադրել, իսկ եթե չի հաջողվել մինչեւ վերջ իրականացնել մեր ծրագրեըը, դա մեզ չի վհատեցնում, ընդհակառակը, մեզ տրամադրում է ավելի ակտիվ աշխատանքի: Մենք չունենք բնական ռեսուրսներ, որպեսզի տանենք վաճառենք եւ  մեր սոցիալական խնդիրները լուծենք: Այս ընտրություններում ձեզնից յուրաքանչյուրից շատ բան է կախված: Դուք մայիսի 6-ին մտնելու եք քվեախցիկ եւ ընտրելու եք այն մարդուն  եւ քաղաքական ուժին, ով կարող է զարգացնել մեր երկիրը: Ես ձեզ կոչ եմ անում դա անել խղճի մտոք եւ այնպես քվեարկել, որպեսզի մայիսի 7-ին եւ8-ին ձեր ընտրության համար չամաչեք: Մենք պետք է կարողանանք այնպիսի Ազգային ժողով ունենալ, որ կարողանանք շարունակել այն բարեփոխումները, որ այսօր մեր երկրում տեղի են ունենում»:

Իր ելույթի վերջում երկրի նախագահը կոչ արեց այնթապցիներին, մեծամասնական կարգով ընտրություն կատարելիս քվեարկել ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Մուրադյանի օգտին եւ վստահություն հայտնեց, որ  նա ԱԺ ում կարող է արժանապատվորեն ներկայացնել տարածաշրջանը: Վերջում Սերժ Սարգսյանը մոտեցավ համայնքի բնակիչներին եւ անձամբ լսեց նրանց հուզող հարցերն ու խնդիրները:  Բնակիչները իրենց խնդիրներով երկար ժամանակ շրջափակել էին նախագահին: Մի կին մոտեցել էր անգամ 25 տարի առաջ իր եղբոր` Լանջազատի դպրոցի տնօրենի առեղծվածային անհայտացման հետ կապված խնդրով, որը մինչ օրս չի բացահայտվել: Նախագահը կնոջ ձեռքից վերցնելով նամակը, խոստացավ ծանոթանալ խնդրին եւ հնարավորության սահմաններում անել ամեն ինչ երեւույթը բացահայտելու համար:

Այնթապը վերջապես  մշակույթի տուն էլ կունենա, որի  կառուցման աշխատանքները կսկսվեն մի քանի ամսից: Այդ մասին «Առավոտին» ասաց համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանը, ով համայնքը ղեկավարում է երկու տարի:
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30