Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը հարգեց ոստիկանների տոնը

Ապրիլ 16,2012 17:37

Արտաշատում ՀԱԿ-ի 17-րդ ընտրատարածքի թեկնածու Գագիկ Ներսիսյանը ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ ներողություն խնդրեց առաջին նախագահից, որ չի կարողացել ապահովել մեծաքանակ զանգված: Նա բացատրեց, որ «թյուրիմացություն է եղել, սխալ ժամ ենք հայտարարել նախապես, հետո գյուղական միջավայրում ենք ապրում, մարդիկ դաշտերում են»: Այնուամենայնիվ փաստելով, որ ժողովուրդը վախեցած է, խոստացավ, որ ժողովրդի վախը չափելու է: Արտաշատում ՀՀԿ անցկացրած հավաքի մասին Գագիկ Ներսիսյանը նշեց, որ աշակերտներին, արծիվներին յասամանի գույն մայկաները հագցրել են, հավաքել-բերել են. «Լավ է լեշակերներին չէին հավաքել այստեղ»:

Գագիկ Ներսիսյանը նաեւ ընդգծեց, թե օրենքի ինչ խախտումներով են նախընտրական քարոզչություն անում իշխանությունները. «Մանկական նախկին պիոներպալատի վրա, քաղաքապետարանի վրա ՀՀԿ-ի պաստառներն են փակցված»:

Մի երկու օր առաջ Գագիկ Ներսիսյանը հոգեհանգստի է եղել, որին մասնակցել են նաեւ իր խոսքերով՝ «բռոշկայով մարդիկ». «Նրանք եկան՝ ժողովուրդը գնաց, նրանք մնացին, նրանց ոչ ոք չի հարգում: Մենք ձեր ուշունցին էլ ենք տեր կանգնելու, անեծքին էլ ենք տեր կանգնելու: Մարդիկ ասում են՝ մենք քեզ ձայն ենք տալու, հարց չկա, բայց էդ կապույտ քարը՝ սիլիտրան ի՞նչ անենք, այսօր մի գյուղում տրակտոր են նվիրել»:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ «իշխանությունները մորեխներ են, կուտեն-կգնան, տեսեք կուլ չգնաք: Ունեն բռնաբարող գյուղապետեր, կին ծեծող մարզպետներ, վարկաբեկված գեղամյաններ ու խոսրովներ: Իրենք ուզում են, որ մարդիկ գնան պատռեն այն քվեաթերթիկը, որի վրա գրած է ՀՀԿ: Եթե հանկարծ Սերժ Սարգսյանի աթոռը տակից փախնի, կուսակցությունը կցրվի, որովհետեւ այնտեղ կուսակցություն չկա»:

Գագիկ Ջհանգիրյանը արտաշատցիներին պատմեց, թե ինչպես է շինծու մեղադրանքով, կեղծ վկայություններով դատվել, բայց չի վախեցել. «Այսօր ոստիկանության տոնն է, չեմ ուզում նրանց բաներ ասել, բայց դուք տեսել եք, թե ինչպես են վարվում բարձրաստիճան ոստիկանական պաշտոնյաների հետ»: Գագիկ Ջհանգիրյանը նկատել էր, թե ինչպես են քիչ առաջ հարակից Մշակույթի տնից դուրս եկող դպրոցականներին ուսուցիչները ախով-վախով, վերահսկելով նստեցնում ավտոբուս, որ հանկարծ որեւէ երախա չթեքվի, ՀԱԿ-ի հավաքի կողմը չնայի. «Իսկ Հանրապետականների հավաքին ոչ միայն զոռով երեխեքին են տանում, այլեւ նրանց ծնողներին, վախացնում, որ ատեստատդ չեմ տա, թվանշանդ չեմ դնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30