Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում է քննիչին վրաերթի ենթարկելու գործի նախաքնննությունը

Ապրիլ 17,2012 12:41

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վ. Բեյբությանին վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2012 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 00.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 1989 թվականի ծնված Ռաֆիկ Մուրադյանն իր վարած «ՎԱԶ 21013» մակնիշի, 45U0132 պետհամարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցով երթևեկելու ժամանակ թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում. Ոստիկանության Գյումրու բաժնի դիմաց վրաերթի է ենթարկել Վ. Բեյբությանին և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել փախուստի:

Վրայերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Վ. Բեյբությանը մահացել է:

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ռ. Մուրադյանին ապրիլի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանավորում:

Նախաքննությունը շարունակվում է:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30