Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Ցանկալի է, որ բացառվեն միջադեպերը»

Ապրիլ 18,2012 16:49

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշելով, որ միջադեպերն անխուսափելի են` վարչապետն ասաց. – «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի միջադեպերի քանակը լինի շատ քիչ, եւ իհարկե ցանկալի է, որ բացառվեն նման միջադեպերը: Բայց երբեմն դա անհնարին է անել, որովհետեւ նաեւ մեր գործընկերները պետք է մեզ օժանդակեն, աջակցեն… պրովոկացիաներ պետք չէ անել եւ այլն, եւ այլն»:

Տիգրան Սարգսյանի կարծիքով` այս տարի նախընտրական վիճակը հանգիստ է:

«Մենք մտադիր ենք հաղթել այս ընտրություններում եւ տեսնում ենք, որ ժողովուրդը մեզ աջակցում է», – շարունակեց վարչապետը: – «Մենք էլ պարտավոր ենք մեր այդ կեցվածքը` կայուն, ամուր, հավասարակշռված, պահպանել մինչեւ ընտրությունների ավարտը, ինչը եւ անելու ենք: Լինելու ենք շատ համբերատար, պրովոկացիաները մեզ վրա չեն ազդելու, ոչ մի ցինիկ հայտարարություն, ոչ մի վիրավորանք մեզ հունից դուրս չեն բերելու»:

Տիգրան Սարգսյանի խոսքով, այս տարի հավասար հնարավորություններ են ստեղծված բոլոր կուսակցությունների համար. – «Կարծում եմ կհամաձայնեք, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, շատ ավելի հավասար պայմաններ են ստեղծված բոլոր կուսակցությունների համար: Իշխանությունները, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ շատ ավելի լավ են պատրաստված ընտրություններին, դրա համար տարբեր տիպի էքսցեսները, պատահարները շատ ավելի քիչ են»:

Նարե Ստեփանյան

Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30