Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Մենք գող չենք եղել»

Ապրիլ 18,2012 17:10

 ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը էջմիածինցիների հետ հանդիպման ժամանակ խիստ քննադատության ենթարկեց Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի 2008-ի եւ 2007-ի նախընտրական ծրագրերը, որոնք ըստ նրա՝ այդպես էլ իրականություն չդարձան: Հրանտ Բագրատյանի կարծիքով, այդ չիրականացված խոստումները հիմնական պատճառ են, որպեսզի հայ ժողովուրդն այլեւս չհավատա Սերժ Սարգսյանին ու նրա տված խոստումներին:

ՀՀ նախկին վարչապետը նաեւ քննադատաբար մոտեցավ իրենց իշխանության տարիներին, ասաց, որ այն ժամանակ էլ ամեն ինչ հրաշալի չի եղել, բայց «մենք գող չենք եղել, կրիմինալ չենք եղել, դրա համար էլ բաց ճակատով գալիս ենք հանդիպումների»:

Բագրատյանն ասաց, որ ՀԱԿ-ի ծրագրի տնտեսական հատվածը միանգամայն իրագործելի է ու խոստացավ, որ մեծամասնություն ունենալու դեպքում իրենք «5 րոպեում» վերացնելու են մենաշնորհները, օլիգարխներին բերելու են հարկային դաշտ, ինչն էլ ապահովելու է աշխատավարձերի եւ կենսաթոշակների կտրուկ աճ: «13 միլիարդ դոլար չմուծված հարկ կա»,- նկատեց նախկին վարչապետը ու ասաց, որ ինքը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ չի խոստանում աշխատատեղեր ստեղծել, այլ խոստանում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ միջին վիճակագրական հայաստանցին հնարավորություն ստանա ստեղծել իր աշխատատեղը:

«Ուզում եք էդ գեղցիները նորի՞ց շարունակեն իշխել»,- նկատի ունենալով ոչ թե ծագումնաբանությունը, այլ մարդկային էությունը, հարց հնչեցրեց  նախկին վարչապետը ու կոչ արեց միասնաբար մայիսի 6-ին ձայնը տալ ՀԱԿ-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30