Փաշինյանն ու իր թիմը բոլոր քարոզչական «զբոսանքների» ժամանակ՝ թե՛ Երեւանում, թե՛ մարզերում, թոշակառուներին կերակրում են անվճար դեղորայքի մասին հեքիաթներով:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը փլուզում է անվճար դեղերի միֆը. «Նախ՝ դեղերի 1/3-ն է միայն ընդգրկված ցանկում: Երկրորդը․ այս ընդգրկված դեղորայքը գնելու համար էլ համավճար ես տալիս: Բոլոր առողջապահական հիմնարկները, դեղատները դժգոհ են: Պոլիկլինիկաներում հերթեր են, ինչը մենք կանխատեսում էինք: Հիմա, օրինակ, ես եթե որպես թոշակառու հերթագրվեմ պոլիկլինիկայում, ինձ կասեն՝ արի հունիսի վերջին»:
Ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն հաղթի, առողջապահության ապահովագրությունը հիմնականում կդադարի, որովհետեւ դրա իրականացման համար պետք է 660 մլրդ դրամ, իսկ բյուջեով հատկացվել է ընդամենը 240 մլրդ, ինչն արդեն վերջանալու եզրին է: Այս մասին Հրանտ Բագրատյանը զգուշացրել էր դեռ այն ժամանակ, երբ ապահովագրական բժշկությունը նոր էին մտցնում: Այսօր էլ հիշեցնում է. «Առողջապահության գումարը 2025 թվականին եղել է 180 մլրդ, դարձրել են 240 մլրդ, մինչդեռ պետք է դարձնեին 660 մլրդ դրամ: Արդյունքում՝ ստիպված բժիշկներին են քիչ վարձատրում, բժիշկները տուժում են: Մասամբ ստացվում է, որ նրանց հաշվին է իրականացվում ապահովագրությունը: Դեղերն են կրճատում, բժշկական ծառայությունների ցանկը, եւ ստացվում է, որ սա լիարժեք ապահովագրություն չէ, որ ապահովագրություն ոնց որ թե կա, բայց իրականում չկա: Որովհետեւ մեզ հայտնի է, որ բյուջեում այդ փողը նախատեսված չէ, եւ, ամենայն հավանականությամբ, այս ամենը 1-2 ամսվա կյանք ունի, որից հետո լուրջ պրոբլեմներ կսկսվեն»:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































