Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Մենք այս ծանրության տակ ենք մտել ոչ պաշտոնի կամ փող կուտակելու համար…»

Ապրիլ 19,2012 19:19

Ապրիլի 19-ին կայացավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Նոյեմբերյանի բնակիչների հետ: Մինչ Ծառուկյանը կժամաներ, մայրաքաղաքից եկած երգիչները  եւ դերասանները ներկայացրին  հումորային-երաժշտական ծրագիր: Հավաքվել էին Նոյեմբերյան քաղաքի, նաեւ՝ տարածաշրջանի բնակիչները: Նոյեմբերյանի Ազատության հրապարակը, հարակից  զբոսայգին լեփլեցուն էին: Շատ էին հատկապես  երիտասարդները:

Գագիկ Ծառուկյանին հրապարակում դիմավորեցին աղուհացով, իսկ նախընտրական հանդիպման ավարտին ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար Զարինե Ղազինյանը Գագիկ Ծառուկյանին համարելով «Սասունցի Դավթի, Տորք Անգեղի հետնորդ»՝  նրան հուշանվեր  մեծ սուր նվիրեց: Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ասաց, որ իրենց խոսքերը իրականություն են դառնում, իրենք լավատեղյակ են առկա խնդիրների մասին, դրանք  կլուծեն միանական ուժերով: Գ. Ծառուկյանը հայտարարեց . «Այսօր մենք այս ծանրության տակ ենք մտել ոչ թե պաշտոնի, փող կուտակելու համար, այլ որ ապագան ավելի  փայլուն լինի, իմ երեխաների ապագան նույնպես՝ մեր ժողովրդի ապագայի հետ միասին»:

ԲՀԿ ղեկավարի խոսքերով՝ մարդիկ պետք է հավատ ունենան, որ  լինելու  է  «արդարություն, գնահատական, վերաբերմունք եւ մրցակցություն, որ բոլորը հավասար են լինելու, հաղթելու է ուժեղը, խելացին, բանիմացը, արդյունավետ աշխատողը, ով կարող է մարդու մատից փուշ հանել»: ԲՀԿ առաջնորդի վկայությամբ՝ իրենք փողով, ծանոթով պաշտոնի չեն  նշանակում, այլ նրան՝ ով այդ գործը կարող է  կատարել: Նա  առաջիկա ընտրությունների վերաբերյալ նշեց, որ որոշողը ժողովուրդն է, ոչ ոք իրավունք չունի ժողովրդին ստիպելու եւ պարտադրելու որ իր ձայնը տա  այս կամ այն կուսակցությանը :

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30