Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված hամերգ Թբիլիսիում

Ապրիլ 21,2012 17:09

 Ապրիլի 20-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին:

Համերգի ընթացքում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ ընթերցվեցին Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի և ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղերձները: ՀՀ դեսպանն իր ուղերձում նշել էր. «Հատկապես կցանկանայի ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև հաստատված է ամուր քաղաքական երկխոսություն, ինչը հատուկ վերաբերմունք է հաղորդում երկկողմ հարաբերություններին»:

Վրաստանի ԱԳ նախարարի ուղերձում, մասնավորապես` նշված էր. «Վրաստանում քաջածանոթ են հայ գրականության դասականներից շատերի` Հովհաննես Թումանյանի, Գաբրիել Սունդուկյանի, Սայաթ-Նովայի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններին, որոնցից շատերն ապրել և ստեղծագործել են Թբիլիսիում: Ուզում եմ ողջունել այն փաստը, որ հայ-վրացական մշակութային հարաբերությունները շարունակում են մեր նոր սերունդները: Հուսով եմ, որ ապագայում ևս տեղի կունենան վրացական և հայկական համույթների համերգներ, ինչն էլ ավելի կամրացնի մեր երկու ժողովուրդների միջև առկա ավանդական եղբայրությունն ու բարեկամությունը»:

Համերգի ընթացքում, որպես երկու երկրների մշակութային համագործակցության բարձր մակարդակի և այդ ուղղությամբ տարվող քաղաքականության իրագործման խորհրդանիշ, ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված Մովսես Խորենացու մեդալը փոխանցվեց Թբիլիսիի Փալիաշվիլիի անվան ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Վադիմ Շուբլաձեին` արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի համերգին ներկա էին Թբիլիսիում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական և միջազգային առաքելությունների, Վրաստանի պետական, մշակութային և հասարակական շրջանակների ու հայ համայնքի ներկայացուցիչներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30