Լրահոս
Օրվա լրահոսը

Տապալված գիտխորհրդի նիստ Բրյուսովի ինստիտուտում (ֆոտոշարք)

Ապրիլ 26,2012 15:56

ԵՊԼՀ գիտական խորհրդի 49 անդամներից 31 անդամների (1/3-ի չափով) գրավոր համաձայնությամբ պահանջվել է հրավիրել գիտական խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ ՀՀ ԿԳՆ 17.04.2012թ. N 58-Ա1 «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան » ՊՈԱԿ-Ի գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և պայմանագիրը լուծելու մասին հրամանի և դրա առնչությամբ ստեղծված իրավիճակի քննարկում:

Համաձայն ԵՊԼՀ գիտական խորհրդի կանոնակարգի  17-րդ կետի՝ գիտական խորհրդի համաձայնությամբ այսօր ժամը 10:00-ին պետք է կայանար գիտական խորհրդի այդ արտահերթ նիստը:

Սակայն, ՀՀ ԿԳ նախարարության կողմից ԵՊԼՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, գերազանցելով իր լիազորությունները և խուսափելով քննարկումներից, հրահանգել է այն հետաձգել: Ահա թե ինչից է սկսում նա իր գործունեությունը:

Բրյուսովցի ուսանողների այսօրվա բողոքի ցույցի լուսանկարները՝ ֆոտոշարքով:

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ «Ֆոտոլուրի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30