Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը փոխել է հայ-թուրքական արձանագրությունների մասին իր դիրքորոշումը

Մայիս 02,2012 13:35

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն  Թեւան Պողոսյանը «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց հետո  փոխել է հայ-թուրքական արձանագրությունների մասին իր դիրքորոշումը: Այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց պարոն Պողոսյանը.«Մեռած փաստաթղթի մասին ինչ դիրքորոշում հայտնեմ, բայց անցյալում այն իր խնդիրն էր լուծում, ու ես որպես փորձագետ ասում էի՝ Հայաստանին այսօրվա դրությամբ այդ փաստաթղթերը պետք են, արդյոք Հայաստանը այդ փաստաթղթից դասեր քաղե՞լ է, հիմա սա է կարեւոր: Այսօր այդ հարցում ես կիսում եմ «Ժառանգության»  դիրքորոշումը, որովհետեւ ես մտել եմ քաղաքական դաշտ ու քաղաքական դիրքորոշում եմ ցուցաբերում , այն ժամանակ եղել եմ փորձագետ ու փորձագիտական տեսակետ եմ քաշել, թե որտեղ եմ տեսնում  Հայաստանի շահերը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031