Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնական թեկնածուներից ամենաշատ գումար ծախսել է ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը

Մայիս 14,2012 11:30

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված տվյալների` նախընտրական քարոզչության ընթացքում ամենաշատ գումար ծախսել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Նրանց շարքում առաջատարը Սամվել Ֆարմանյանն է: 

Թիվ 2 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ֆարմանյանը նախընտրական քարոզչության միջոցառումների կազմակերպման, ինչպես նաեւ քարոզչական նյութերի ու գովազդի համար ծախսել է մոտ 10 միլիոն դրամ: Ուշագրավ է, որ ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերում տարբեր օրերին մուտք է արվել նույն չափի գումար` 99 900 դրամ, մի քան անգամ էլ` 990  900 դրամ:

Ֆարմանյանի մրցակիցը` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը քարոզարշավին ծախսել է ավելի քան կես միլիոն դրամ:

Ֆարմանյանին ծախսած գումարի մեծությամբ հաջորդում է կրկին հանրապետական Արթուր Ստեփանյանը` 9 928 000 դրամ (նա Ֆարմանյանից ընդամենը մոտ 60 հազար դրամ է քիչ ծախսել): Ստեփանյանը պատգամավոր է ընտրվել թիվ 3 ընտրատարածքում` հաղթելով երեք մրցակիցներին` այդ ընտրատարածքի արդեն նախկին պատգամավոր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանին եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ներկայացուցիչ Մանուել Գասպարյանին:

Երրորդ տեղում կրկին ՀՀԿ-ի ներկայացուցիչ, թիվ 4 ընտրատարածքից ընտրված Արտակ Սարգսյանն է: Նա քարոզարշավի ընթացքում ծախսել է 9 միլիոն 240 հազար դրամ: Սարգսյանը հաղթել է ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանին, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին, անկուսակցականներ Սաթիկ Սեյրանյանին եւ Ալեքսան Մինասյանին:

Ընտրություններում գումար չեն ծախսել երկու թեկնածուներ` Հայկ Հովհաննիսյանը եւ Իշխան Խաչատրյանը: Նրանք սակայն, իրենց նախընտրական հիմնադրամներում որոշակի գումար ունեցել են:

Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031