Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Մայիս 21,2012 17:49

Մայիսի 26-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով մայիսի 31-ին Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում կայանալիք Հունաստան-Հայաստան, և հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադշտում կայանալիք Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումներին: Մայիսի 26-ից ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝

 

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «Միկա»

 

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»

Ռոբերտ Արզումանյան, «Յագելոնիա», Լեհաստան

Լևոն Հայրապետյան, «Լեխիա Գդանսկ», Լեհաստան

Հրայր Մկոյան, «Սպարտակ», Նալչիկ, Ռուսաստան

Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

 

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

Արթուր Եդիգարյան, «Խիմկի», Ռուսաստան

Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա

Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

Դավիթ Մանոյան, «Փյունիկ»

Զավեն Բադոյան, «ԲԱՏԵ», Բելառուս

Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

 

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով, «Շիննիկ», Ռուսաստան

Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան

Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031