Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարից վիրավորվել է 10-ամյա տղա, նրան տեղափոխել են Երեւան

Մայիս 30,2012 20:32

Մայիսի 30-ի կեսօրին Տավուշի մարզի Կողբ գյուղում  վթարի է ենթակվել 10-ամյա Հարություն Արշակի Բարսեղյանը:  Նրան  «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով վթարի է ենթարկել մի համագյուղացի: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում կատարված ստուգման արդյունքներով՝ կողբեցի վարորդը  դեպքի ժամանակ եղել է սթափ վիճակում:  Նույն  բժշկական կենտրոնում  երեխայի վնասվածքներն ախտորոշվել  է որպես՝  «աջ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածք՝ տեղաշարժով»:

Երեխային ցուցաբերվել է  բժշկական օգնություն, ոտքի կոտրված հատվածն անշարժացվել է : Հետագա բուժման համար երկու ժամ հետո  տղան  տեղափոխվել է Երեւան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031