Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոնալդուն նեղացրել է 10-ամյա աղջնակին

Հունիս 02,2012 10:03

Պորտուգալական «Record» հանդեսը հրապարակել է ընթերցողներից մեկի նամակը, որում հեղինակը պատմում է, որ Պորտուգալիայի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է ինքնագիր տալ իր աղջկան:
Նամակագրի խոսքերով,  Ռոնալդուն արհամարել է 10-ամյա աղջնակի խնդրանքն այն բանի համար, որ երեխան հավաքականի մարզումից հետո նրան մոտեցել է «Բարսելոնայի» մարզաշապիկ հագած: «Դա մոր նվերն էր, որ նա բերել էր բարսելոնյան ուղեվորությունից: Եթե մայրը Մադրիդ մեկնած լիներ, հասկանալի է, «Ռեալի» մարզաշապիկ կգներ: Շատ ցավալի էր փոքրիկի աչքերում վիրավորանք տեսնելը», – գրել է հայրը:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930