Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Տեր-Պետրոսյանը խարիզմատիկ թեկնածու չէ»

Հունիս 06,2012 12:14 Share

Մամուլի այն լուրերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջերս Միացյալ Նահանգներից հիասթափված է վերադարձել՝ սուտ են: Այդ մասին այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում հայտարարեց 4-րդ գումարման ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը. «Դրանք սուտ լուրեր են, որովհետեւ նա վերջերս Միացյալ Նահանգներում չի եղել»:

Պարոն Մարտիրոսյանը նաեւ վստահեցրեց, որ «Ազատ դեմոկրատների» հետ շատ լավ, բարի-դրացիական հարաբերությունների մեջ են. «Խմբակցության նիստ է տեղի ունեցել, որոշվել է խմբակցութան ղեկավար, քարտուղար, այնպես որ նորմալ աշխատանքային մթնոլորտ է»: Թե որո՞նք են «Ազատ դեմոկրատների» հետ ընտրություններին միասնաբար մասնակցելու օգուտներն ու վնասները, ըստ պարոն Մարտիրոսյանի, հնարավոր չէ հաշվել, պետք է տեղի ունենան նոր ընտրություներ, արդյունքները հաշվեն՝ ասեն. «Եթե-ների դաշտից ճիշտ չեմ գտնում խոսել»:

Հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ից լինի նախագահական ընտրություններին Ձեր այլընտրանքային թեկնածուն, պարոն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք ընդդիմադիրներից նկատի ունեն, իսկ ԲՀԿ-ն կարծես թե մի փոքր այլ դիրքորոշում ունի. «Եթե նմանատիպ հայտ ներկայացնի ԲՀԿ-ն «Ժառանգությանը», հարգելով իրենց դիմումը՝ կպատասխանենք: Համագործակցութունը հնարավոր համարում ենք ոչ թե թեկնածուի շուրջ, այլ՝ ընդհանրապես պրոցեսների շուրջ»: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը, նրան Արմեն Մարտիրոսյանը խարիզմատիկ թեկնածու չի համարում:

Գագիկ Շամշյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ Արցախում էլ «Ժառանգությունը» սարեր շուռ տալով թեկնածու ունենա, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ժառանգության» համար ԼՂՀ-ն անկախ պետություն է, եւ որեւէ այլ պետության միջամտությունը այդ պետության ներքին գործերին իրավունք չեմ վերապահում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930