Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» նախագահականին կառաջադրի Զարուհի Փոստանջյանի՞ն

Հունիս 06,2012 12:31 Share

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքն ու Ստյոպա Սաֆարյանը զբաղվելուեն հանրօգուտ գործունեությամբ. «Ես դասախոսական իմ գործունեությունը կշարունակեմ»:

Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ դեռ չեն որոշել,թե ում թեկնածությունը կառաջադրեն նախագահականն ընտրություններին: Հարցին՝ շրջանառվում է Զարուհի Փոստանջյանի անունը՝ որպես նախագահի թեկնածու, չե՞ք կարծում, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանից բացի ուրիշ մեկը լինի՝ ձեր շանսերը շատ կնվազեն՝ նա պատասխանեց, որ երբ այդ ժամանակը գա, ինքը կասի իր կարծիքը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է մանդատից, հրաժարվում է նախագահի թեկնածու լինելուց, հրաժարվում է ամեն ինչից, ի՞նչ է անում քաղաքականության մեջ՝ պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ինքը եթե ասում է այլընտրանքային թեկնածու, դա դեռ չի նշանակում, որ ինքը հրաժարվում է: Այլընտրանքային՝ այսինքն մի թեկնածու, որը կարող է համախմբող դեր ունենալ: Ինքը ոչնչից էլ չի հրաժարվում, 91 թվականից ասում են Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է հայրենիքից, քաղաքականությունից, բայց 91 թվականից այս կողմ Րաֆֆի Հովհաննիսյանը հայրենիքում է, ՀՀ քաղաքացի է, քաղաքական գործընթացների մեջ է: Այնպես որ հրաժարվելու մասին վաղ է: Շատ նորմալ եմ ես ընդունում իր քայլերը: Իր գործունեության ընթացքում ինքը այնպիսի քայլ չի արել, որի համար ամաչի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930