Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գնդակը խոցել է զոհված ազատամարտիկի որդու մեքենան

Հունիս 06,2012 19:17

Հունիսի լույս 6-ի  գիշերն ադրբեջանական զինուժը  կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Ոսկեպարի գյուղի ուղղությամբ: Վնասվել է 1993թ. դեկտեմբերի 27-ին  քաջաբար  նահատակված ոսկեպարցի Հրաչիկ Ալավերդյանի որդու՝ Մանվել Ալավերդյանի «Վիլիս» ավտոմեքենան. գնդակը խոցել-անցել է մեքենայի միջով: Հունիսի 6-ի առավոտյան  ադրբեջանցիները գնդակոծել են  Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար- Բաղանիս ճանապարը: Այդ պատճառով  հունիսի 6-ի, ժամը 15-ից հետո  այդ ճանապարհը Նոյեմբերյանի ոստիկանների, ապա նաեւ՝ ճանապարհային ոստիկանության կողմից փակվել է, եւ այժմ մեքենաները երթեւեկում են  շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930