Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբաթվա առաջին տխուր լուրն ու վերջին օրվա ուրախ տրամադրությունը ֆեյսբուքում

Հունիս 11,2012 17:39

Շաբաթը սկսվեց տխուր լուրերով ու նույնքան տխուր ֆեյսբուքյան գրառումներով: Հունիսի 3-ի գիշերը` ժամը 04:30–ի սահմաններում, ադրբեջանցիների կողմից հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի սահմանային հենակետի վրա։ Այս մասին գրեցին բոլոր լրատվական կայքերը, հետ չմնաց նաև ֆեյսբուքը: Ֆեյսբուքյան տխուր գրառումներ, մտահոգ մեկնաբանություններ, աղոթքներ… օգտատերերը հետաքրքրված էին նորություններով, դրանք անպայման դնում էին իրենց ֆեյսբուքյան «պատին» ու տարածում…

Օրեր անց՝ հունիսի 7-ից, ֆեյսբուքում սկսվեցին երկնքում հայտնված ՉԹՕ-ի մասին քննարկումները: Ոմանք կարծում էին, թե դա այլմոլորակայիններն են, մյուսներն էլ ծիծաղում էին այդ խոսքերի վրա՝ բացառելով դրանցում այլմոլորակայինների հետ կապը: Ինչևէ, կարծիքները բազմազան էին ու բազմաբովանդակ՝ «Այլմոլորակայիններն եկան, բռնվեք :D», «Ժոոող, ի՞նչ եք խառնվել իրար, ի՞նչ այլմոլորակայիններ, լավ էլի, խնդալույա…», «Տեսա՞ք, ինչ հետաքրքիր էր…հեռախոսովս նկարել եմ»… Լրատվամիջոցներն էլ փորձում էին խոսել մասնագետների հետ ու պարզել այդ երևույթի ինքնությունը, դրա հետ միասին ներկայացնում էին վարկածներ՝ ՉԹՕ-ի մասին. «Փոքրիկ մի մարդ իջել է թռչող ափսեից և հանդիմանել երկրի բնակիչներին, թե՝ դուք ճիշտ չեք ապրում: Փաստորեն, այլմոլորակայիներն իրենց ժամանմամբ  ոչ միայն վնասներ են հասցրել, այլև փորձել են սթափեցնել մեզ: Բա ի՞նչ: Արդեն այլմոլորակայիններն էլ գիտեն, որ մենք սխալ ենք ապրում», – մարդկանց պատմածը մեջբերելով՛ գրել է 1in.am-ը:

Շաբաթ օրն էլ՝ հունիսի 9-ին, նշվում էր ընկերների միջազգային օրը, դե իհարկե, անմասն չէր մնացել նաև ընկերներին շնորհավորելու ամենաարագ տարբերակներից մեկը՝ ֆեյսբուքը: Շատ օգտատերերի «պատին» կային շնորհավորանքներ, մաղթանքներ, նկարներ…

Նույն օրը նաև մեկնարկել էր BarCamp-ը, և դրա մասնակիցներն էլ այդ և հաջորդ օրերին ֆեյսբուքյան գրառումների միջոցով կապվում էին միմյանց հետ, կիսվում տպավորություններով կամ էլ առաջարկում մասնակցել տարբեր presentation-ների:

                                                                                                  Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930