«Հնարավո՞ր է, որ Օսկանյանի դեմ հետապնդումը երկրորդ եւ երրորդ նախագահների ներքին պայքարի դրսեւորումը լինի» հարցով դիմեցինք քաղաքագետների։ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով այժմ, ինչպես եւ Ռոբերտ Քոչարյանը, Մոսկվայում է, ասաց, որ չի կարծում, թե Քոչարյանի եւ ՀՀ նախագահի միջեւ հակասություն կա։ «Կարծում եմ, որ քրեական գործն Օսկանյանի դեմ ամբողջությամբ ֆիկցիա է։ Փող լվանալու մեղադրանքը ծիծաղելի է ուղղակի։ Ես հիշում եմ, որ Ալիկ Արզումանյանին ժամանակին փողերի լվացման կասկածանքով ձերբակալեցին, ինձ ձերբակալեցին 2008-ին, ընդ որում, շատ կոշտ ձեւով՝ «Ալֆայի» ուժերով, Ջհանգիրյանին՝ գազանաբար, փողոցից տարան։ Այդ ե՞րբ էր ԱԱԾ-ն այդքան գեղեցիկ կանչել «խոսելու»։ Իսկ այս դեպքում կանչեցին։ Քոչարյանը հիմա Մոսկվայում է, եւ հիմա Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան դուետի համար շատ կարեւոր է ցույց տալ, որ նրանք շատ վատ փոխհարաբերությունների մեջ են։ Մինչդեռ Ռուսաստանում համարվում է, որ նրանք նույն մարդն են։ Ես Սերժ Սարգսյանի պահվածքը չեմ հասկանում։ Դուրս է գալիս, որ ՀՀ բոլոր նախկին ԱԳ նախարարները «փողեր լվացողնե՞ր» են։ Բա հարգանք կա, երկրի հեղինակություն կա։ Այդպես ո՞նց կլինի»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: