Լրահոս
Օրվա լրահոսը

Ձկները` մարդկանց նախնիներ եւ ամենաերկար տեսահոլովակը Ջեքսոնինն է (Տեսանյութ)

Հունիս 17,2012 18:28
    • Չինաստանում վաճառքի են հանվել ոսկե վարդեր: Չինական Նանկի քաղաքի խանութներից մեկում վաճառքի են հանվել 1999 հատ յուրօրինակ վարդեր` պատրաստված ոսկուց: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստված է բարակ մետաղական նրբաթիթեղով եւ արժե 299 (գրեթե 45 դոլար).

գինը`299 յուան

գինը`299 յուան

Գիտնականները պարզել են, որ մարդիկ առաջացել են շնաձկներից: Ինչպես հաղորդում է rosbalt.ru-ուն`«Acanthodes bronni » ձկները եղել են Երկրի վրա բոլոր ողնաշարավոր ծնոտավորների, ներառյալ մարդկանց ընդհանուր նախնին: Նախապատմական ձկան գանգի անալիզի միջոցով պարզվել է, որ այն կյանքի ժամանակակից ձևերի` օրինակ, ձկների, թռչունների, նաև մարդկանց նախահայրն է: Շնաձկների այդ տեսակը գոյություն է ունեցել մինչ շնաձկների վաղ տեսակների և փշային ձկների հայտնվելը, որի արդյունքում առաջացել է մարդը:

«Քեզ համար, Հայաստան» երգը ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավերիչ երկրաշարժի առիթով: Գրվել է աղետից մի քանի օր անց: Երաժշտության հեղինակն է Ժորժ Կառվարենցը, խոսքի հեղինակն է Շառլ Ազնավուրը: Երգը 10 շաբաթ գրավել է սինգլների SNEP (Ֆրանսիա) աղյուսակի առաջին հորիզոնականը, և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ գրավել է առաջին տեղը` հեռարձակման առաջին իսկ շաբաթից: Երգի տեսահոլովակը նկարել է Անրի Վերնոյը:

Առաջին երկիրը, որտեղ բոլոր չափահաս կանայք ընտրելու իրավունք են ստացել, Նոր Զելանդիան էր` 1893թ։ Նախքան այդ կանայք ընտրելու սահմանափակ իրավունք ունեին նաև Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում և ԱՄՆ որոշ նահանգներում։

Աշխարհի ամենաերկար տեսահոլովակը տևում է 39 րոպե. այն Մայքլ Ջեքսոնի «Հոգիներ» տեսահոլովակն է: Թողարկվել է 1996 թվականին VHS ֆորմատով: Ֆիլմում հնչում է 3 երգ, դրանք բոլորն էլ Մայքլ Ջեքսոնի HIStory և Blood on the Dance Floor ալբոմներից են: Ֆիլմը պատմում է Մաեստրոի մասին, որn ունի գերբնական ուժ, ով աքսորված է քաղաքից` քաղաքապետի հրամանով: Ֆիլմը պարունակում է մի քանի պար Մայքլի կատարմամբ:

 

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930