Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Նելսոն Զուլոյանը և Դավիթ Կարապետյանը՝ փոխնախարարներ

Հունիս 19,2012 16:29 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր` հունիսի 19-ին կայացել է  «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստ, որտեղ որոշում է կայացվել ՕԵԿ համամասնական ընտրական  ցուցակում տեղ գտած Նելսոն Զուլոյանին և Դավիթ Կարապետյանին երաշխավորել որպես փոխնախարարներ ՀՀ գործադիր իշխանության մարմիններում աշխատելու համար: Վերջիններիս` ընտրական ցուցակից ինքնաբացարկ հայտնելու կապակցությամբ, «Օրինաց երկիր» կուսակցության  քաղխորհրդի որոշմամբ ՕԵԿ պատգամավորական խմբակցությանը կհամալրի Հովհաննես Մարգարյանը:

 

ՕԵԿ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: