Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդների տուգանքներից նաեւ ճանապարհային ոստիկաններն են հավելավճար ստանում (տեսանյութ)

Հունիս 19,2012 19:48

Այս տարվա հինգ ամիսների տվյալներով երթեւեկության կանոնների խախտումներից Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ մոտ 1 միլիարդ դրամ է մուտքագրվել: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Նա ասաց, որ այս տարվա առաջին հինգ ամիսների համեմատ նախորդ տարի գանձվող տուգանքներն ավելի շատ են եղել: Նա  նաեւ հերքեց  օրեր առաջ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի ասածները, թե հունիսի 2-ից որոշ իրավախախտումների դիմաց գանձվող տուգանքների չափերի բարձրացումը հենց Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը լցնելու նպատակով է արվել: Պարոն Սարգսյանը բացատրեց, թե ուր են գնում արտաբյուջետային ֆոնդ մտած գումարները: Նրա խոսքով , 1 միլիարդ դրամից առնվազն 70 տոկոսը ծախսվում է գծանշանների ու երթեւեկության կանոնների պահպանման համար  անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների վրա. «Ճանապարհային ոստիկանության արտաբյուջեն գումար չի հավաքում ծախսելու կամ աշխատավարձ ստանալու համար, դրանից ընդամենը մի չնչին մաս առանձնացված է որպես աշխատավարձ` հավելավճարի կարգով  ճանապարհային ոստիկանության անձնակազմին բաժանելու համար: Ճանապարհային ոստիկանության բոլոր  աշխատողները հավելավճար են ստանում: Ի սկզբանե արտաբյուջետ ստեղծելու հիմքում դրված  է եղել մի գաղափար`  ճանապարհային ոստիկանին տալ հավելավճար, աստիճանաբար հասնել նրան, որ վարորդի հետ փոխհարաբերվելուց կոռուպցիոն ռիսկերից խուսափեն: Իսկ մնացած մեծ բաժինը տրամադրվում է զուտ երթեւեկության կարգավորման տեխնիակական միջոցները բարելավելու,  նոր տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930