Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը` Սամվել Ալեքսանյանի եւ Վարդգես Գասպարիի միջադեպի մասին

Հուլիս 02,2012 13:32

 «Նեմեց մարդասպան» ցուցապաստառով ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ բողոքի ակցիա անող Վարդգես Գասպարիի ցուցապաստառը, ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատռեց, իսկ Վարդգես Գասպարիին հրեցին ու գցեցին գետնին: Խախտվել էր մարդու` խաղաղ բողոքի ակցիա անելու իրավունքը: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց, թե  ո՞րն է իր գնահատականը: Օմբուդսմենը պատասխանեց, որ քննությունն ընթացքի մեջ է եւ  պաշտպանն իրավունք չունի միջամտել. «Մանավանդ որ՝ Վարդգես Գասպարին երբեք չի դիմել մեզ, որ կա դատաիրավական իր իրավունքների պաշտպանության խնդիր: Մենք նման դեպքում կարող ենք փաստել, որ կա մարդու նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն եւ իրեն պաշտպան չեն տրամադրում: Մենք մեր սահմանափակ կարողությունների շրջանակում այստեղ անելիք չունենք: Մենք տեղյակ ենք, որ կա քննություն կոնկրետ միջադեպի` 2 անձանց միջեւ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031