Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Գալուստ Սահակյանի` ՀԱԿ-ը «բնական լուծարման փուլում է»

Հուլիս 07,2012 11:43

«Ես այդ մասին շատ վաղուց եմ ասել, որ ՀԱԿ-ից գնալով մարդիկ կհիասթափվեն եւ կհեռանան: Դրանցից մեկն էլ Դավիթ Շահնազարյանն է եւ կապ չունի, որ նա ՀԱԿ-ի կարկառուն դեմքերից է»,- Aravot.am-ի հետ զրույցում անրադառնալով ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանի` Կոնգրեսում իր քաղաքական գործունեությունը դադարեցնելու իրողությանն ասաց, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այն, որ ՀԱԿ-ից կամաց-կամաց սկսեցին հեռանալ նաեւ իրենցից կշիռ ներկայացնող անհատականություններ եւ գործիչներ, մեր զրուցակիցը բնական է համարում. «Երբ քաղաքական թիմը անընդհատ պարտություններ է գրանցում, գնալով մարդիկ պիտի լքեն այդ թիմը, քիչ-քիչ պետք է լուծարվի այդ թիմը: Դա բնական ճանապարհ է եւ քաղաքագիտական պեղումներ կատարելու անհրաժեշտություն չկա»: Հետաքրքրվեցինք` պարոն Սահակյանի տպավորությամբ ՀԱԿ-ը լուծարման փուլո՞ւմ է, նա վերահաստատեց իր միտքը, որ իրար ետեւից պարտություններ գրանցող թիմը, բնականաբար, պետք է մի օր լուծարվի:

Իսկ թե այդ վիճակում գտնվող ՀԱԿ-ն ի՞նչ հավակնություններ կարող է ունենալ առաջիկա նախագահական ընտրություններում, Գալուստ Սահակյանը գտնում է, որ բոլոր այն հավակնությունները, որոնք կարող են ունենալ իրենցից ինչ-որ բան ներկայացնող քաղաքական միավորները կամ գործիչները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031