Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստան ժամանած շուրջ 70 սփյուռքահայ երիտասարդների

Հուլիս 12,2012 19:34

Հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Դեպի Հայք» հիմնադրամի օժանդակությամբ Հայաստան ժամանած երիտասարդների հետ:

Պաշտպանության նախարարը, ողջունելով ԱՄՆ-ից, Սիրիայից, Մեծ Բրիտանիայից, Ուրուգվայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից և Կանադայից Հայաստան ժամանած շուրջ 70 սփյուռքահայ երիտասարդներին և կարևորելով ՀՀ-ում նմանատիպ միջոցառման անցկացումը՝ նշել է, որ ամեն տարի Հայաստան այցելող պատանիները միշտ էլ ցանակալի հյուր են եղել պաշտպանության նախարարությունում: Իր խոսքում Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Հայրենաճանաչողական, կրթական ու մշակութային ասպարեզներում աշխատանքների ծավալումն անծանոթ չէ Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը: Պաշտպանության նախարարությունը, բացի իր բուն՝ զինվորական խնդիրների կատարումից, այսօր մեծածավալ ծրագրեր է իրականացնում կրթության և գիտության նախարարության ու նրա տարածքային կառույցների, սփյուռքի նախարարության, մշակույթի նախարարության, Հայաստանում գործող մի քանի տասնյակ հասարակական, երիտասարդկան և ուսանողական կազմակերպությունների ամենատարբեր հիմնադրամների հետ»:

Այնուհետև պաշտպանության նախարարը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին աշխարհաքաղաքական խնդիրներին, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին, ՀՀ զինված ուժերի պատրաստությանը: Հանդիպման ավարտին հիմնադրամի անդամները Սեյրան Օհանյանին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:

Հանդիպումից հետո երիտասարդները մեկնել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել ուսումնական հաստատության առօրյային:

ՀՀ պաշտպանության նախարարություն

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031