Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր անունն ու կատարողական արվեստը վաղուց դարձել են հայ դասական երաժշտության խորհրդանիշ. Փաշինյանը՝ Սվետլանա Նավասարդյանին

Հոկտեմբեր 29,2026 13:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80–ամյակի առիթով

Հարգելի՛ տիկին Նավասարդյան,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80–ամյա հոբելյանի առիթով։

Ձեր անունն ու կատարողական արվեստը վաղուց դարձել են հայ դասական երաժշտության խորհրդանիշ։ Ավելի քան կես դար Դուք հետևողականորեն աշխարհին եք ներկայացրել հայկական երաժշտարվեստը՝ միաժամանակ հիացնելով Ձեր երկրպագուներին համաշխարհային դասականների անզուգական կատարումներով։

Անգնահատելի է Ձեր ներդրումը նաև երիտասարդ երաժիշտ կատարողներին կրթելու ու բարձրակարգ արվեստի ճանապարհով առաջնորդելու գործում։

Սիրելի՛ տիկին Նավասարդյան,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ: Թող Ձեր կյանքը միշտ լեցուն լինի ջերմությամբ, սիրով և հանդիսատեսի անվերջանալի ծափահարություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել