Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեստորանում ծեծկռտուքի ընթացքում գործադրվել էր օդաճնշիչ ատրճանակ. չորս անձ ձերբակալվել է

Հոկտեմբեր 29,2026 13:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21:02-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Աճառյան փողոցի ռեստորաններից մեկում վիճաբանություն է։

Դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել Քրեական ոստիկանության Երևանի քաղաքային վարչության, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներ և Պարեկային ծառայության կարգախմբեր։

Պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ սկսվել է վիճաբանություն, ապա՝ ծեծկռտուք, ինչի ընթացքում գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ։

Ոստիկանները կանխել են զարգացումներն ու հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով չորս անձի ձերբակալել ու տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժին։

Հանգամանքները պարզվում են։ Կազմվում են փաստաթղթեր՝ նախաքննական մարմնին փոխանցելու համար։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031