Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլիպ Գորդոն. ԱՄՆ կցանկանար առաջընթաց տեսնել հայ-թուրքական գործընթացում

Օգոստոս 01,2012 10:35 Share

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ Միացյալ Նահանգները կցանկանար առաջընթաց տեսնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա ասել է, որ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները պարբերաբար քննարկում են այդ թեման թուրք գործընկերների հետ:

Խոսելով երկկողմն հարաբերությունների մասին` Ֆիլիպ Գորդոնը նկատել է, որ տնտեսական կապերի ընդլայնումը ԱՄՆ-ի եւ Թուրքիայի առաջնորդների համար գերակայություն է հանդիսանում:

«Թուրքիան աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից մեկն է: Մենք ունենք ամուր առեւտրային եւ ներդրումային հարաբերություններ, սակայն վստահ ենք, որ դրանք կարող են էլ ավելի ամրապնդվել», – ասել է պետքարտուղարի օգնականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել