Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավոր. «Սերժիկ մարդասպան» կոչերը նախագահին քիչ են (Տեսանյութ)

Օգոստոս 01,2012 21:58

ՀԱԿ ակտիվիստների նախաձեռնած այսօրվա ակցիայի ընթացքում ակտիվիստները պարբերաբար «Սերժիկ  մարդասպան» կոչեր էին անում: ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ միայն չի դատապարտում  նման  կոչերը, այլեւ կարծում է, որ նախագահին քիչ է. «Մենք ասում ենք այն, ինչ իրականում կա: Եթե մարդասպանը չի դատապարտվում իշխանության կողմից, որը իրավասու է այդ պատիժը իրականացնել, ուրեմն ժողովուրդն իրավունք ունի նման ակցիաներ կազմակերպել, որ գոնե  իր վրդովմունքը փողոցում արտահայտի»:

Նա այն կարծիքին է, նախագահին կամ պաշտոնյաների հասցեին ուղղված նման կոչերը իշխանությունները հանդուրժում են, որովհետեւ միջազգային կառույցներին ցույց տալու բան ունեն. «Իշխանությունները, երբ իրենց պետք է կարողանում են  ճնշել եւ խոսքի ազատությունը եւ մեր հիմնարար բոլոր իրավունքները:  Իմիտացիա է, որ թույլ է տրվում դեռ… ուղղակի սա մի պահ է, որ նրանք լռում են ու փորձում  են ժողովրդավար խաղալ, որ միջազգային կառույցներին ցույց տան, երկիրը ժողովրդավարության ճանապարհով են տանում»: Տիկին Սարգսյանի խոսքերով, հասարակության պիկետներից իշխանությունները վախեցած  են.«Հարսնաքարի պիկետներով, այսօր երիտասարդների խնդրով: Առջեւում նախագահական ընտրություններ են եւ փորձում են շղարշ ստեղծել, որ ժողովրդավար իշխանություններ են ու հաջորդ իշխանությունը եւս ապահովելու համար փորձում են համոզիչ լինել միջազգային ատյաններում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031