Աթենքում մեկնարկել է շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի երիտասարդական բաց առաջնությունը: Տղաների պայքարում հանդես եկող մեր երեք ներկայացուցիչները՝ Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը եւ Վահե Բաղդասարյանը, առաջին տուրում հաղթանակներ են տարել, իսկ ահա աղջիկների պայքարում մեր միակ ներկայացուցիչ Շուշաննա Սարգսյանը պարտվել է չինացուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: