
Եթե նկատեցիք, էջի անվանումը ոչ թե գրական ձեւով է (Փտած), այլ առօրյա խոսակցականով (Փըդդած): Պատճառը նրանում է, որ մի անգամ Միկ Մինասյանցն իր ընկերների նստած է եղել սրճարանում, ու կողքի սեղանի շուրջ նստած են եղել եւս մի քանի «պարոնայք», բայց ինչպես բնորոշեց ադմինիստրատորը` փորով-մորով ձյաձկեք, ու երբ մատուցողը բերել է իրենց պատվերը, այդ մարդկանից մեկը բողոքել է բերածից. «Փտած» բառը օգտագործեց, բայց ասեց` «փըդդած»: Հնարավոր չէ փոխանցել, թե ինքը այդ բառը ինչքան փչացրեց: Հետո նույն մարդիկ սկսեցին միմյանց մեջ քննարկել` ինչպե՞ս է ճիշտ գրվում ու արտասանվում, բայց միևնույն է չգտան ճիշտ պատասխանը: Այդպես որոշեցի էջի անունը դնել «Ես փըդդած չեմ»:
Էջում տեղադրվում են կոմիկսներ, դեմոտիվատորներ, տեսահոլովակներ: Դրանց մի մասը պատրաստվում են ադմինների կողմից, իսկ մյուս մասը` վերցվում է կոնկրետ կայքերից: Ամեն հարյուրերորդ մասնակիցը էջի կողմից արժանանում է փոքրիկ նվերի:
«Պարբերաբար բարձրաձայնում ենք նաեւ մեր հասարակության մեջ հասունացաց խնդիրները: Իրականում էջի բուն նպատակը հենց դա է, սակայն մեր աուդիտորիան դեռ այդքան էլ մեծ չէ: Ժամանակի հետ մյուս փոսթերը կմղմվեն երկրորդ պլան և նախատեսում ենք ունենալ վիճաբանությունների դաշտ: Նաև չենք մտնում քաղաքականության մեջ, սակայն եթե հարցը ունի սոցիալական բնույթ` անտարբեր չենք մնում»,- ասում է Միկը:
Վերջին խնդիրը, որին անդրադարձել է էջը, եղել է նոր բացված Yeresbook.com սոցիալական ցանցը: Ըստ ադմինի` խնդիրն այն է, որ ունենալով նորարարական մտքի խոշոր բազա, հասարակությանը մատուցվում է աղբ. «Իրականում հեծանիվ հորինել պետք էլ չէ: Պարզապես կարելի է փորձել մարդկանց գրավել նորությունով և ոչ թե գրագետ թարգմանությամբ: Վստահ եմ, որ Դուք էլ կունենաք ընկերներ, ովքեր հիանալի գաղափարներ ունեն թեկուզ սոցիալական ցանցերի հետ կապված, բայց դրանք չեն իրագործում: Ես դա ըկարող եմ ասել սերիալների, շոու ծրագրերի, տարբեր սննդամթերքների ու շատ այլ բաների մասին: Միաժամանակ հասկանալի է, որ համապատասխան ոլորտներում մարդկանց մի մասին խեղդում է սոցիալական խնդիրների օղակը, իսկ մյուսին` ագահությունը, բայց պետք է լուծում գտնել թեկուզ փոքր խնդիրների համար»:
Միկն այդ լուծումը տեսնում է միայն պրովոկացիոն վիճաբանության մեջ: Կարծում է, որ եթե դա ստացվի, ապա կվերանան անորակ շոու-ծրագրերը…
«Միայնակ ոչ ոք էլ հաջողության չի հասնում: Ես տեսնում եմ, որ արդեն համակարծիք ու մտահոգ մարդկանց ցանց է ստեղծվում: Միասնական աշխատանքների արդյունքում մենք անպայման կփոխենք շատ բաներ: Ես մեծ հույսեր ունեմ և հնարավորություներիս ներածին չափով աշխատում եմ դրա շուրջ, իսկ եթե չփոխվի, ուրեմն մենք կունենանք այն, ինչին արժանի ենք»,- ասում է Միկը:
Սկզբի համար նախատեսում են բանավեճ անցկացնել որեւէ գրառման տակ, մեկնաբանությունների բաժնում փոխանակվել կարծիքներով, իսկ աշնանը արդեն կլինեն իրական հանդիպումներ և բանավեճեր: Միաժամանակ մյուս ադմինը փնտրում է ակտիվ և հետաքրքրված մարդկանց, կառույցների, որոնք կարող են աջակցել նախատեսվելիք ծրագրերին:
Արամ Արարատյան


















































