Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհի Լիանան խորհուրդ է տալիս տղամարդկանց հետեւել հիգիենային. Ովքե՞ր են բոլոր ժամանակների ամենագրավիչ տղամարդիկ

Օգոստոս 08,2012 17:08 Share

Այսօր փորձեցինք մի փոքր հարցում անցկացնել  կանանց եւ աղջիկների միջեւ հասկանալու, թե ով է բոլոր ժամանակների ամենագրավիչ տղամարդը: Պատասխաններն ինքնատիպ էին, մոտեցումներն ու հայացքները` տարբեր: Երիտասարդ աղջիկների մի մասը կարծում  է, որ այդ կոչմանն արժանի է հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան  Ջոննի Դեպը, քանի որ հմայիչ է, օրգինալ եւ մի փոքր էլ տարօրինակ: Իսկ ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր մրցանակի դափնեկիր Բրեդ Փիթին որակում են որպես ոչ միայն լավ դերասան եւ լավ մարդ, այլեւ լավ հայր. «Նա մարդկային բարձր հատկանիշներով է օժտված, քանի որ ոչ բոլոր տղամարդիկ կհամաձայնվեին երեխաներ որդեգրել հաշվի չառնելով ռասսայական տարբերությունը»,-ասում է 20-ամյա Լուսինե Աղաջանյանը: Հնչեց նաեւ այսպիսի կարծիք. «Բոլոր ժամանակների ամենագրավիչ տղամարդն ինձ համար Մարսելոն է, որովհետեւ ինքը խուճուճ, հավես գույնի մազեր ունի. ես միշտ իրա մազերը կհյուսեմ: Ինքը միշտ ժպտում է ու շատ հավեսն է»»,-ժպտալով ասում  է 20-ամյա Լիլիթ Սարգսյանը:

Հարցման մասնակիցների մի մասը գտնում է, որ տղամարդն իրեն ուժեղ կարող է զգալ այն ժամանակ, երբ փող եւ որոշակի դիրք ունենա: Բայց, իրականում, դրանք այնքան  էլ ուժեղ զգալու նախադրյալներ չեն: Իսկ մյուսների կարծիքով, տղամարդկանց հզորությունը պայմանավորված է ուժեղ կնոջով: Նրանք կարծում են, որ  տղամարդը հզոր է ֆիզիկապես, իսկ նրան ներքին ուժ կարող է տալ միայն խելացի կինը: Նրանք կարծում են, որ հայ տղամարդն այսօր կարիք ունի բարության, հանդուրժողականության, եւ որ իրենք միշտ սպասում են «դու կարող ես», «դու պետք է դա անես», «ես հավատում եմ» խոսքերին:

Երգչուհի Լիանան բոլոր ժամանակների ամենագրավիչ տղամարդ համարում է իսպանացի դերասան Մարիո Կասասին.«Շատ գրավիչ գեղեցկություն ունի այս դերասանը: Ես իրեն սկսել եմ սիրել «Три метра над небом» ֆիլմից: Շատ նրբազգաց է սիրուն վերաբերում, եւ ես շատ եմ սիրում չարաճճի  տղամարդկանց, ինչպիսին ինքն է իր կերպարում»: Ըստ Լիանայի` այսօր մեր տղամարդկանց հաճախ խանգարում է ավելորդ կոմպլեքսները: «Պետք է կարողանալ ձերբազատվել դրանից եւ կախման մեջ չլինել: Եվ ամենաառաջինը խորհուրդ կտայի մեր տղամարդկանց հետեւել հիգիենային, որը շատ կարեւոր է»:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031