Լրահոս
Օրվա լրահոսը

«Հացի խնդիրը» նինոծմինդացի երիտասարդի համար

Օգոստոս 08,2012 17:15 Share

Վրաստանում չնայած տնտեսական նկատելի աճին՝ ամբողջ երկրում,այդ թվում նաև Ջավախքում, բարձր է գործազրկության տոկոսն աշխատունակ բնակչության շրջանում: Օգտագործելով ազատ տնտեսական մրցակցության ընձեռնած հնարավորությունները՝ մարդիկ ամեն հնարավորություն օգտագործում են աշխատանք և աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Նինոծմինդայում երիտասարդության նախաձեռնությամբ ու ջանքերով ստեղծվել են մեկ տասնյակից ավելի մասնավոր տաքսի ծառայություններ, որոնք սպասարկում են և՛ քաղաքի, և՛ գյուղերի բնակչությանը: Շնորհիվ մասնավոր ձեռնարկչատիրական այս  տարածված ձևի՝ հարյուրից ավելի երիտասարդներ հնարավորություն են ստացել աշխատելու, վաստակելու իրենց և իրենց ընտանիքների օրվա հացը: Վրաստանի լիբերալ և շատ ճկուն օրենսդրությունը մեծապես նպաստում է մասնավոր նախաձեռնության ՝ բիզնեսի աճին: Ջավախահայերի համար հարյուրավոր աշխատատեղեր են ստեղծվել թեթև արդյունաբերական արտադրանք թողարկող «Արամ-ԱՆԻ» ֆաբրիկայի գործարկման շնորհիվ: Ջավախքի բնակավայրերի մեծ մասը  գազաֆիկացմվել է և երիտասարդության մեծ մասը աշխատանք է գտել գազի  սպասարկման ոլորտում: Այս բոլորը նպաստում են երկրամասի սոցիալ-տնտեսական վիճակի կայունացմանը և նկատելիորեն նվազեցնում աշխատունակ բնակչության արտահոսքի կրճատումը:

 

Վարդուհի Երանոսյան` (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031