Լրահոս
Օրվա լրահոսը

Ագարակում վարձով տները մայրաքաղաքային գների են

Օգոստոս 08,2012 18:52

Ագարակը Սյունիքի մարզի այն եզակի քաղաքներից է, որտեղ արտագաղթ չի նկատվում, քաղաքը զարգացում է ապրում, բակչության թիվը գնալով ավելանում է,  ծնունդների թիվը տարեցտարի աճում, նույնիսկ արտասահմանցի` վրացի, ռուս եւ այլ  մասնագետներն են իրենց ընտանիքներով հաստատվել քաղաքում` աշխատելով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում կամ Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրու սահմանապահ ջոկատում եւ  համալրել քաղաքի բնակչության թիվը: Ագարակում բնակիչների թվի ավելացմամբ ու քաղաքի զարգացմամբ` նոր բնակարանների կառուցման խնդիր է առաջացել, քանի որ եղածներն արդեն սկսել են չբավականացնել բնակիչներին:

«Ագարակում բանակարանային խնդիրը գլխավորներից է:  Բնակչությունը գնալով աճում է, իսկ վերջին շենքը քաղաքում կառուցվել է 30 տարի առաջ:   Քայլեր ենք ձեռնարկվում դրա լուծման ուղղությամբ: Ճանապարհներից մեկն այն է, որպեսզի հիվանդանոցի նախկին շենքը տրամադրվի համայնքին, որից հետո միջին չափերի` 70 ք.մ տարաքծներ կհատկացնենք 30 երիտասարդ ընտանիքների, ովքեր իրենց համար բնակարան կսարքեն այդ տեղանքում:  Նախնական պայմանավորվածություն կա նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, որպեսզի բնակելի շենք կառուցվի իենց կողմից  ու  հիպոթեքով տրամադրվի կոմբինատի աշխատակիցներին», – ասում է քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

Ագարակցիներն ասում են, որ իրենց մոտ նույնիսկ վարձով տուն գտնելն է պրոբլեմ, իսկ գտնելու դեպքում էլ տների վարձակալության գները բավական թանկ են, մոտ են մայրաքաղաքում գոծող  գներին: «1 սենյականոց բնակարանի մեկ ամսվա վարձը 30 կամ 50 հազար դրամից է սկսում, նույնիսկ դժվար է Ագարակում վարձով տուն գտնելը, ազատ տուն գրեթե չկա», -ասում  են տեղաբնակները:

Ագարակում ավելացել են նաեւ ծնունդները: Միայն անցած տարի 90 երեխա է ծնվել քաղաքում, տարեցտարի ավելանում է նաեւ մանկապարտեզ հաճախողների թիվը: Ըստ պատասխանատուների, եթե մոտ 10 տարի առաջ Ագարակի մանկապարտեզ 40 երեխա էր հաճախում, ապա այսօր նախակրթարանի սաների թիվը հասնում է 230-ի: Սեպտեմբերի մեկից քաղաքի երեխաները  կհաճախեն արդեն նոր տեսք ստացած  ու հիմնանորոգված մանկապարտեզ: Ագարակի մանակապարտեզի 2 մասնաշենքերից մեկը ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամաբ մայիս ամսվանից սկսվել է հիմնանորոգվել, որի բացումը կարվի սեպտեմբերի մեկին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031