Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորում մեկնարկեց մնջախաղի միջազգային 3-րդ փառատոնը (ֆոտոշարք)

Օգոստոս 11,2012 14:30

Օգոստոսի 10-ին Ծաղկաձորի կենտրոնում գտնվող Ծաղկունյաց հրապարակում անցկացվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան «PANTOMIMEFEST» մնջախաղի միջազգային  3-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:  Բացմանը ներկա էին լրագրողներ, արտասահմանից ժամանած հյուրեր, դերասաններ: Փառատոնին բացման խոսքով հանդես եկավ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը, որն էլ վարեց ողջ ընթացքը:

Փառատոնին մասնակցում են անհատ մնջախաղացներ եւ մնջախաղի թատերախմբեր` տարբեր երկրներից. Մատեո Չոնինին Իտալիայից, Մակոտո Ինոուեն Ճապոնիայից, Գլեն Խավիերը՝ իր թատերախմբով Դանիայից, Փոլանդ Թիեթր թատերախումբը Լեհաստանից, Սերգեյ Չերվյակովը Ղազախստանից, ինչպես նաև 4 հայաստանյան թատրոններ: Փառատոնի հատուկ հյուրն է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, արվեստաբանության թեկնածու, մնջախաղի մասին բազմաթիվ գրքերի, հոդվածների հեղինակ, ինչպես նաև մի շարք ներկայացումների բեմադրող Ելենա Մարկովան Ռուսաստանից:

Փառատոնը կազմակերպում են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը և Ծաղկաձորի քաղաքապետարանը:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031