Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսքաղդատարանի նախագահությունը չեղյալ համարեց ՄԻԱՎ -ՁԻԱՀ վարակակրի՝ Մոսկվայում ապրելու արգելքը

Օգոստոս 11,2012 15:31

Մոսքաղդատարանի նախագահությունը պարտավորեցրել է ՌԴ Միգրացիայի դաշնային ծառայության Մոսկվայի քաղաքային վարչությանը տալ իր համաձայնությունը ՄԻԱՎ –ՁԻԱՀ-ով հիվանդ Ուկրաինայի քաղաքացուհուն ժամանակավորապես մայրաքաղաքում ապրելու համար, հաղորդում է Միջտարածաշրջանային փաստաբանական «Ագորա» ասոցիացիայի մամլո ծառայությունը:

Դրա հետ միասին  նախագահությունը Մոսքաղդատարանի նախագահ Օլգա Եգորովայի գլխավորությամբ չեղյալ է համարել կնոջը ժամանակավորապես բնակության  իրավունք չտալու մասին  Զամոսկվոռեցկայա շրջանի դատարանի և  ՌԴ Միգրացիայի դաշնային ծառայության Մոսկվայի քաղաքային վարչության որոշումները` դրանք համարելով անօրինական  և չհիմնավորված:

Օլգա Պիրովա պայմանական անունը ստացած ուկրաինուհին և նրա փաստաբան Իլնուր Շարապովան նշում են, որ «ՌԴ-ում արտասահմանցի քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում նախատեսված է, որ այլ երկրի քաղաքացու կողմից, իր դիմումի հետ միասին, իր ՄԻԱՎ –ՁԻԱՀ-ով հիվանդ չլինելու վերաբերյալ սերտիֆիկատ չներկայացնելը կարող է դառնալ ժամանակավոր բնակության դիմումը մերժելու պատճառ: Հենց այս փաստաթղթի վրա հենվելով էլ ՌԴ Միգրացիայի դաշնային ծառայության Մոսկվայի քաղաքային վարչությունը և դատարանները մերժել են ՄԻԱՎ –ՁԻԱՀ-ով հիվանդ Օլգա Պիրովային:

Սակայն փաստաբան Իլնուր Շարապովան, հենվելով աղջկա ներկա կյանքի դրական փաստերի վրա, նշելով, որ նա ամուսնացած է մոսկվացու հետ, որին մի տղա զավակ է պարգևել, որ այժմ խստորեն հետևում է իր առողջական վիճակին և հաշվառման է կանգնած Մոսկվայի ՄԻԱՎ –ՁԻԱՀ կենտրոնում, ինչպես նաև հղումներ անելով  ՌԴ սահմանադրական և մարդու իրավունքների եվրոպական դատարանների դիրքորոշումներին, կարողացել է հասնել հաղթանակի:

Վճռաբեկ դատարանում այս գործի առնչությամբ նշել են, որ օտարերկրյա քաղաքացիների հետ կապված «Մարդու իմունային համակարգի ախտահարման հետևանքով ՌԴ-ում հիվանդության տարածումը կանխարգելելու մասին» օրենքի դրույթը «չի բացառում, որպեսզի օտարերկրյա քաղաքացուն ՌԴ-ից վտարելու հարցի լուծման, այնպես էլ նրան երկրի տարածքում բնակության թույլտվության  ժամանակ իրավապահ մարմինների և դատարանների կողմից (ելնելով մարդասիրական մոտեցումներից), հաշվի առնվեն դիմողի ընտանեկան դրությունը,  ՄԻԱՎ –ՁԻԱՀ-ով հիվանդ  օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցողի առողջական վիճակը (այդ թվում հիվանդության կլինիկական փուլը) և այլ բացառիկ, ուշադրության արժանի հանգամանքներ»:

Այս գործի մեջ մարդու իրավունքների խախտման, մասնավոր և ընտանեկան  կյանքը չհարգելու և վճիռ կայացնելիս մարդասիրական նորմերն անտեսելու մասին նշել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Եղել է նույնիսկ նախադեպ, երբ այս հարցին բավականին նման մեկ այլ գործի կապակցությամբ ՌԴ-ն ստիպված է եղել Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող կին և երեխա ունեցող օտարերկրյա քաղաքացի հորը վճարել 15 հազար եվրո:

 «ՓԱՍՏԻՆՖՈ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031