Չարենցագետ, տասնյակ ուսումնասիրությունների հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանի«Գիրք մնացորդաց» գիրքը, որը տպագրվել է պետպատվերի շրջանակներում, արգելանքի տակ է եւ գրախանութներ չի իջեցվել:
Պատճառը մեծանուն գրողի դստեր՝ Անահիտ Չարենցի բողոքն է, որը նա ուղղել է ՀՀ մշակույթի նախարարին:
Aravot.am-ի տեղեկություններով, Անահիտ Չարենցը գրքում նկատել է վիրավորական եւ Չարենցի հիշատակը նսեմացնող արտահայտություններ, դատողություններ:
ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովն ասել է իր խոսքը.արգելանքի տակ է վերցվելու գրքի ողջ տպաքանակը, որը առաջիկա օրերին հանձնվելու է բանաստեղծի տուն-թանգարանին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: