
«Սա շատ լուրջ խնդիր է, դուք ճիշտ եք նկատում, որ ընդդիմությունը չի մասնակցում ընտրություններին, և նրանք այդ կերպ արտահայտում են, որ իրենց չի հետաքրքրում ներքին կյանքը: ՏԻՄ ընտրությունները շատ կարևոր են նաև այլ ընտրությունների համար, քանի որ ամեն ինչ ձևավորվում է ներքևի օղակներում»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Նա նկատեց, որ ՏԻՄ ընտրությունները հանրության համար ունեն շատ կարևոր նշանակություն, և բերեց Ֆրանսիայի օրինակը.«Սարկոզիի կուսակցությունը տանուլ տվեց ֆրանսիական ՏԻՄ ընտրություններում, և այդ ամենն արդեն իսկ ազդեց Սարկոզիի վարկանիշի վրա»:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀԿ-ԲՀԿ մրցակցությունն, ըստ բանախոսի, ժամանակի ընթացքում բերելու է որակի:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































