Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդում հանրապետականը կպայքարի հանրապետականի դեմ

Օգոստոս 20,2012 19:49

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան  ՏԻՄ ընտրություններ: Այդ օրը մարզի 49 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Չնայած թեկնածուների առաջադրումը շարունակվում է, սակայն արդեն իսկ մի շարք համայնքներում նշմարվում է  թեժ մրցակցություն: ՀՀԿ–ի կողմից Դիլիջանում քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ Դիլիջանի  տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Արմեն Սանթրոսյանը: Ինքնառաջադրումով Դիլիջանի  քաղաքապետի թեկնածու է առաջադրվել հանրային պաշտպանի  գրասենյակի փաստաբան, անկուսակցական, 1978թ. ծնված Գուրգեն  Հարությունյանը: Հավանական է, որ առաջիկայում կառաջադրվեն Դիլիջանի  քաղաքապետի եւս 2 թեկնածուներ: Բերդ քաղաքում ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի  թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ Բերդի տարածքային  կազմակերպության խորհրդի նախագահ Անդրանիկ Շառյանը եւ  էլցանցի Բերդի մասնաճյուղի ղեկավար, ՀՀԿ անդամ Հարություն  Մանուչարյանը: Բերդում հանրապետական երկու թեկնածուների միջեւ մրցակցությունը թեժ է լինելու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031