Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկում քաղաքապետի պաշտոնի համար վերջնականապես կպայքարեն երկու ՀՀԿ-ականներ

Օգոստոս 28,2012 11:57

Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, կիրակի օրը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Արթիկի քաղաքապետի մեկ թեկնածու ևս` անկուսակցական Սերգեյ Զաքարյանը, ով  Արթիկի «Կարս» գործարան ԲԲԸ-ի տնօրենն է:Այսպիսով,  Արթիկում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 6 թեկնածուներից մնացին ընդամենը  երկուսը, ընդ որում երկուսն էլ ՀՀԿ-ական` գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը և Արթիկի սոցապբաժնի պետ Արսեն Աբրահամյանը: Արթիկցիների պնդմամբ` ինքնաբացարկ հայտնած թեկնածուն սատարելու է սոցապբաժնի պետին: Եթե ի նկատի ունենանք, որ Սերգեյ Զաքարյանը Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի կադրերից է, նրա օրոք  աշխատել է որպես փոխքաղաքապետ, իսկ  Արթկիկի սոցապբաժնի պետ Արսեն Աբրահամյանն էլ նախկին քաղաքապետի գերդաստանից է, ուրեմն հասկանալի է, թե ինչու է ինքնաբացարկ հայտնած նախկին փոխաքաղաքապետը սատարում է այս մի ՀՀԿ-ականին: Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը պաշտպանում է Արթիկի գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանի թեկնածությունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031