Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքվեի կապանյան տարբերակը

Օգոստոս 29,2012 20:24

Կապանցին առաջիկա ՏԻՄ ընտրությունը ցանկության դեպքում կարող է դարձնել յուրօրինակ հանրաքվե: Ասել է թե` դեմ քվեարկել հանրապետական թեկնածուին`դրանով իսկ հանրապետության նախագահին հասկացնելով, որ իր համբերությունը անսպառ չէ և սա յուրօրինակ ազատության ճիչ է: Ցավոք  Սահմանադրության երաշխավոր նախագահը այսօր  անպատժելիության հերթական երաշխիքն է տվել Լիսկային ու ԶՊՄԿ գործադիր տնօրենին` խնդիր դնելով, ամեն գնով փոխել մարզկենտրոնի քաղաքապետին: Այլապես գործողությունների այն սանձարձակ դրսևորումը, որը վերջին օրերին իրականացնում է Սյունիքի մարզպետը, առանց հանրապետության ղեկավարության համաձայնության` անհնար կլիներ: Տպավորություն է ստեղծվում, որ Կապանը յուրօրինակ փորձադաշտ է նախագահական ընտրություններին ընդառաջ: Եվ բացառապես յուրային ու առավելապես  հանրապետական համայնքի ղեկավար  ունենալը  դարձել է գերխնդիր: Կասկածից  վեր է, որ հանրապետության նախագահն ու համապատասխան կառույցները տեղյակ են, թե ինչ մեթոդներով է մարզպետը բառիս բուն իմաստով «ձայներ կորզում» իր «դրածոյի» համար: Դրա համար բավական է ծանոթանալ  քարոզարշավի ընթացքում մարզպետի զարմանալիորեն առատ աշխատանքային հանդիպումների ցանկին ու պարզ կլինի, թե քաղաքացին ինչու է նման «բարեբախտության»արժանացել: Այս ամենի մեջ ամենացավալին նաև երկակի մոտեցումների կիրառումն է: Այն, ինչ կարելի է իշխանության թեկնածուին, որևէ  ձևով չի թույլատրվում ընդդիմության ներկայացուցիչ, դաշնակցական Արթուր Աթայանին: Օրինակ, անկուսակցական Մաքսիմ Հակոբյանը  այս անգամ Արթուր Աթայանին չսատարելու որոշումը պայմանավորում է նրա կուսակցական պատկանելությամբ, մի կողմ թողնելով օդում առկախ թեման` հարցը ուղղում ենք Մ. Հակոբյանին` եթե  հանրապետական կուսակցությունը այդքան լավն է, ինչու դուք չեք անդամագրվում ՀՀԿ-ին:

Դառնանք ընտրակաշառքի տեսքով նրա բացահայտ հայտարարությանը. այն է` հանրապետական կուսակցության թեկնածուի «խաթեր» պատրաստակամություն է հայտնել ասֆալտապատել կապանի Շինարարների թաղամաս տանող ճանապարհը` փոխարենն իհարկե,խնդրելով կամ ավելի ճիշտ պահանջելով կապանցիների քվեն հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին: Բայց դա կարծես որևէ մեկին չի հետաքրքրում: Այսօր էլ «Առավոտ» թերթի կայքէջից տեղեկանում ենք, որ ինչ-որ  քաղաքացիական նախաձեռնություն պահանջ է դնում Կապանի ԴԳՄՔ –ի առաջ. մինչև սեպտեմբերի 9-ը  որևէ ծրագիր չֆինանսավորել, ընդ որում հաշվի առնելով հանգամանքը, որ այն կանադական ընկերություն է : Այս դեպքում ինչու  դա կարելի է Գերմանական Քրոնոմետ  ընկերության սեփականություն հանդիսացող ԶՊՄԿ-ին: Ինչու Մաքսիմ Հակոբյանը, լինելով անկուսակցական, կարող է ակտիվորեն մասնակցել քարոզարշավին, իսկ ԴԳՄՔ վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանը` ոչ: Իզուր չէ, որ կապանցին տարակուսում է. ինչո՞ւ պետք է գորիսեցի մարզպետն ու քաջարանցի Մաքսիմը որոշեն Կապանի քաղաքապետի ով լինելը: Ամենավառ երևակայություն  ունենալու դեպքում անգամ հնարավոր չէ պատկերացնել, որ երբևէ կապանցին , անկախ պաշտոնական դիրքից, կարող է Գորիսում կամ Քաջարանում որևէ մեկին համայնքի ղեկավար կարգել: Ստեղծվել է մի վիճակ. կամ հանրապետության նախագահը Կապանում դեգերող մարզպետին և ԶՊՄԿ տնօրենին հարկադրաբար հեռացնում է Կապանից` ընտրությունը թողնելով կապանցուն, կամ կապանցին դիմակայելով ճնշմանը, այդուհանդերձ, թե’ առաջիկա ՏԻՄ, թե’  ապագա նախագահական ընտրություններում վճռական «ոչ» պետք է ասի գործող ռեժիմին: Նախագահական ընտրություններից առաջ, սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունը վերջին ապացույցն է , թե ինչ որակի ընտրությամբ են որոշելու  երկրի ղեկավարին:

 

Հ.Գ.Այս օրերին Կապանում ի հայտ եկած քաղաքացիական նոր շարժումները հանրապետական թեկնածուի քարոզարշավի մաս են կազմում: Նշենք,որ նրանց մեծամասնությունը անչափահաս են, ու անչափահասների ընդգրկումը ընտրական գործընթացում արգելվում է օրենքով:

«Կապանը առանց զոռբաների» քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031