Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահները մտահոգություն են հայտնել

Սեպտեմբեր 03,2012 19:35

Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ երեկվա հանդիպումից հետո քիչ առաջ հայտարարություն են տարածել։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են  Ադրբեջանի կառավարության որոշումը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին, ով ցմահ դատապարտված էր 2004թ. Բուդապեշտում հայ սպայի դաժան սպանության համար: Համանախագահները հայտնել են իրենց խորը անհանգստությունը եւ ափսոսանքն այն վնասի առնչությամբ, որը բանակցային գործընթացին եւ կողմերի միջեւ վստահությանը հասցվել է Ռամիլ Սաֆարովի ներմամբ եւ իր ոճրագործությունը փառաբանելու բոլոր փորձերով:

Եռանախագահները հիշեցրել են նախարարներին, որ խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, ինչի մասին նշվում էր համանախագահող երկրների առաջնորդների Լոս-Կաբոսում արված հայտարարության մեջ: Միջնորդները կշարունակեն կապի մեջ մնալ կողմերի հետ, որպեսզի նվազեցնեն լարվածությունը եւ նպաստեն խաղաղ գործընթացի առաջխաղացմանը», – ասվում է հայտարարության մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930